Գվարդիոլայի սաները գործի մեջ են. Ման. Սիթին հաղթեց Չելսիին 🎥

Գվարդիոլայի սաները գործի մեջ են. Ման. Սիթին հաղթեց Չելսիին 🎥

18/08/2024 - 21:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։

Փոխնիփոխ գրոհների ներքո անցած խաղում «քաղաքաբնակներն» ավելի լավ իրացրին գոլային պահերն ու հաղթեցին 2:0 հաշվով։

Անգլիայի գործող չեմպիոնից մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդն ու Մատեո Կովաչիչը։

Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը նոր մրցաշրջանում վաստակեց առաջին միավորը, իսկ «Չելսին» առաջնությունն սկսեց պարտությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023