Գործարքը կայացած է. Ռուբեն Լոֆթուս-Չիկը տեղափոխվում է Միլան
«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս-Չիկը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիներն» «ազնվականներին» վճարելու են 16 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբը հետագայում ևս 4 մլն եվրո կվաստակի տարբեր հավելավճարների տեսքով։
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքելու, որի մանրամասները չեն հաղորդվում։
Հավելենք, որ անգլիացի կիսապաշտպանը «Չելսիի» սան է, որի կազմում անցկացրել է 155 հանդիպում` դառնալով 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Չելսի, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո