Գործարքը կայացած է. Ռոմայի պաշտպանը կարիերան կշարունակի Ալ Ահլիի կազմում
«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Ալ Ահլիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «գայլերին» վճարելու է ֆիքսված 28,5 մլն եվրո։
Սպասվում է, որ գործարքը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ, ինչից հետո այն կարժենա 30 մլն եվրոյից ավելի։
Բրազիլացի պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ «Ալ Ահլիի» շարքերը վերջերս համալրել են նաև Ռիյադ Մարեզը, Ռոբերտո Ֆիրմինոն, Ալեն Սեն-Մաքսիմենը և Էդուար Մենդին։
Ակնկալվում է, որ շուտով ակումբը կհայտարարի ևս մեկ գործարքի` «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսեին ձեռք բերելու մասին։
Վերջում ավելացնեք, որ Ռոջեր Իբանյեսը «Ռոմայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 149 խաղում դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Ռոմա, Ռոջեր Իբանյես, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո