Գործարքը կայացած է. Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվում է Բարսելոնա
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց, հավելավճարները ներառյալ, «բլաուգրանան» վճարելու է 50 մլն եվրո։
Լեհ հարձակվողը կատալոնական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որը դեռևս սույն թվականի փետրվարին էր համաձայնեցրել։
Նշվում է, որ «Բավարիան» ու «Բարսելոնան» գործարքն ավարտին հասցնելու համար պատրաստում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և միայն ժամանակի հարց է, թե երբ ակումբները պաշտոնապես կհայտարարեն դրա մասին։
Սպասվում է, որ արդեն այս շաբաթ 33-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Կատալանոնիայի մայրաքաղաք, որտեղ բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար ու կստորագրի բոլոր փաստաթղթերը։
Հաղորդվում է, որ գործարքի իրագործման հարցում վճռորոշ դեր են ունեցել անձամբ ֆուտբոլիստի ցանկությունը և «Բարաելոնայի» գլխավոր մարզիչ Խավիի` բանակցություններում ներգրավված լինելը, ով բազմից հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Լևանդովսկիի, այնպես էլ նրա գործակալ Պինի Զահավիի հետ։
ՊՍԺ-ն ու «Չելսին» նույնպես հետաքրքրված են եղել Լևանդովակիի ծառայություններով ու գործարքի հարցում փորձել են առաջ անցնել «Բարսելոնայից», սակայն 33-ամյա ֆուտբոլիստը չի ցանկացել բանակցել այդ ակումբների հետ։
Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 375 հանդիպում` դառնալով 344 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո