Գործարքը կայացած է. Ռենատո Սանչեսը տեղափոխվում է ՊՍԺ
«Լիլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Փարիզը» «շներին» վճարելու է 15 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս օգոստոսի 3-ին բուժզննում է անցել փարզիյան ակումբի հետ, իսկ արդեն այսօր` օգոստոսի 4-ին, կստորագրի պայմանագիրը։
Նշվում է, որ գործարքի կայացման հարցում լուրջ դերակատարություն է ունեցել «Պարի Սեն-Ժերմենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն, ով 2019-21 թթ. Սանչեսի հետ աշխատել է «Լիլում»։
Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա 24-ամյա ֆուտբոլիստն էլ նպատակ է ունեցել համալրել միայն ՊՍԺ-ի շարքերը։
Հավելենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «Լիլի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 90 խաղում դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիլ, ՊՍԺ, Ռենատու Սանչես, տրանսֆերներ, Քրիստոֆ Գալտյե, Ֆաբրիցո Ռոմանո