Գործարքը կայացած է. Ջեյդոն Սանչոն վերադառնում է Բորուսիա Դորտմունդ
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
Գերմանական ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի 23-ամյա ֆուտբոլիստին, որի դիմաց «կարմիր սատանաներին» վճարելու է 4 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագիրը չի ներառելու գնման որևէ իրավունք։
Նշվում է, որ «Բորուսիան» իր վրա է վերցրել Սանչոյի աշխատավարձի վճարման պարտականությունը։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2017-21 թթ. արդեն հանդես եկել է «Բորուսիա Դորտմունդի» կազմում` անցկացրած 137 խաղում դառնալով 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղիանկ։
Սանչոն 2021 թ. ամռանը 85 մլն եվրոյի դիմաց «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որի կամզում անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր Յունայթեդ, Ջեյդոն Սանչո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո