Գործարքը կայացած է. Ուսման Դեմբելեն տեղափոխվում է ՊՍԺ
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը վճարելու է 50 մլն եվրո։
«Բլաուգրանան» ստանալու է այդ գումարի 50%-ից մի փոքր ավելին, իսկ մյուս մասը` ֆրանսիացի հարձակվողի գործակալ Մուսա Սիսոկոն։
Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» հուլիսի 31-ի առավոտյան ակտիվացրել է «Բարսելոնայի» և Դեմբելեի պայմանագրով առկա, այսպես կոչված, «մասնավոր» հրաժարագնի կետը, ինչն էլ թույլ է տվել ավարտին հասցնել գործարքը։
26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն հաստատում է, որ Դեմբելեն արդեն Փարիզում է, որտեղ օգոստոսի 4-ին բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ ֆրանսացի վինգերը ՊՍԺ-ի կազմում վաստակելու է տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից։ Այդ ժամանակ «կապտանռնագույնները» նրա տրանսֆերի դիմաց «Բորուսիա Դորտմունդին» վճարել են 140 մլն եվրո։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «բլաուգրանայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է։
Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 հանդիպում` դառնալով 40 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո