Գործարքը կայացած է. Մոհամեդ Քուդուսը տեղափոխվում է Վեսթ Հեմ
«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Քուդուսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «մրճահարները» հոլանդական ակումբին վճարելու են 45 մլն եվրո։
Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
Գանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ակնկալվում է, որ «Այաքս» 23-ամյա կիսապաշտպանի հաջորդ վաճառքից կունենա նաև մասնաբաժին։
Սպասվում է, որ Քուդուսը նոր ակումբի համար բուժզննում կանցնի արդեն այսօր` օգոստոսի 26-ին։
Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «Վեսթ Հեմի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կզիջի միայն Սեբաստիան Ալերի ռեկորդին, ում դիմաց «մրճահարները» 2019 թ. հուլիսին «Այնտրախտին» վճարել են 50 մլն եվրո։
Ավելացնենք, որ Մոհամեդ Քուդուսն «Այաքսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 87 խաղում դառնալով 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Մոհամեդ Քուդուս, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո