Գործարքը կայացած է. Մոլդեի հարձակվողը տեղափոխվում է Չելսի
Նորվեգական «Մոլդեի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 20-ամյա հարձակվողի գործարքի հարցում «ազնվականները» «Մոլդեի» հետ հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց կվճարեն 12 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` իվուարցի հարձակվողն այսօր` դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում բուժզննում է կանցնի «Չելսիի» համար։
Սպասվում է, որ Ֆոֆանան փոխարինելու է «թոշակառուների» մեկ այլ հարձակցող Արմանդո Բրոյային, ով ծանր վնասվածք է ստացել` շարքից դուրս մնալով նվազագույնը 7-8 ամսով։
Նշենք, որ Դավիդ Դատրո Ֆոֆանան 2022 թ. բոլոր մրցաշարերի շրջանակում «Մոլդեի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմանդո Բրոյա, Դավիդ Դատրո Ֆոֆանա, Մոլդե, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո