Գործարքը կայացած է. Մբապեն տեղափոխվում է Ռեալ

Գործարքը կայացած է. Մբապեն տեղափոխվում է Ռեալ

02/06/2024 - 15:32

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում։

Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «արքայական» ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ ստորագրել է բոլոր փաստաթղթերը։ Կողմերը հասել են վերջնական համաձայնության

Սպասվում է, որ «Ռեալը» Մբապեի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ։

Մբապեն ՊՍԺ-ից հեռանալու և իսպանական գրանդ տեղափոխվելու մասին որոշում կայացրել է դեռ այս տարվա փետրվարին։

Հիշեցնենք, որ Մբապեի ու փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսին։ Նա «Պարի Սեն-Ժերմենից» հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում։ Ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` 308 խաղում դառնալով 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023