Գործարքը կայացած է. Մարսիալը կարիերան կշարունակի Լա լիգայի առաջատար ակումբներից մեկի կազմում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Սևիլիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անդալուսական ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալի ֆրանսիացի ֆուտբոլիստին, որի դիմաց «Յունայթեդին» վճարելու է 6 մլն եվրո։
Ռոմանոն գրում է, որ վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Սևիլիան» չի ունենալու 26-ամյա ֆուտբոլիստին գնելու իրավունք։
Երկու ակումբները նաև համաձայնեցրել են ֆուտբոլիստի աշխատավարձի հարցը, որը մինչև հունիս ամբողջությամբ վճարելու է անդալուսական ակումբը։
Ֆրանսիացի հարձակվողը հունվարի 25-ին իր գործակալ Ֆիլիպ Լամբոլեի հետ կմեկնի Սևիլիա և ավարտին կհասցնի այս տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2015 թ. սեպտեմբերից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 269 հանդիպում` դառնալով 79 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո