Գործարքը կայացած է. Ման. Սիթիի կիսապաշտպանը տեղափոխվում է Վեսթ Հեմ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «մրճահարները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն 28-ամյա ֆուտբոլիստին։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը մինչև վարձակալության ավարտը վճարելու է անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձը։
Նշվում է, որ չնայած տարբեր տեղեկություններին, «Բարսելոնան» երբեք հետաքրքրված չի եղել Ֆիլիպսի ծառայություններով։
Սպասվում է, որ հունվարի 24-ին Ֆիլիպսը կմեկնի Լոնդոն և բուժզննում կանցնի «Վեսթ Հեմի» համար։
Ռոմանոն հաստատում է նաև, որ վարձակալական պայմանագրի ավարտին «մրճահարներն» ունենալու են Ֆիլիպսին գնելու իրավունք, սակայն ֆինանսական այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք, որ Կալվին Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել է 2022 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կալվին Ֆիլիպս, Մանչեսթեր-Սիթի, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո