Գործարքը կայացած է. Հարի Քեյնը տեղափոխվում է Բավարիա
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռեկորդ մայսթերը» «խթաններին» վճարելու է 100 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբը ևս 20 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։
30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի կազմում անցկացրել է 435 հանդիպում` դառնալով 280 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ Քեյնը լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Հարի Քեյն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո