Գործարքը կայացած է. Լուիս Էնրիկեն կնշանակվի ՊՍԺ-ի մարզիչ
ՊՍԺ-ն շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Լուիս Էնրիկեն։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Նշվում է, որ իսպանացի մասնագետի նշանակման մասին կհայտարարվի միայն «Պարի Սեն-Ժերմենի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ գործող պայմանագրի խզման հարցը լուծելուց հետո։
Հավելենք, որ Լուիս Էնրիկեի վերջին աշխատավայրը եղել է Իսպանիայի հավաքականը, որը մարզել է 2018-19 և 2019-22 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիս-Էնրիկե, ՊՍԺ, տրանսֆերներ, Քրիստոֆ Գալտյե