Գործարքը կայացած է. Լորենցո Ինսինյեն կվերադառնա Իտալիա
Գործարքը կայացած է. Լորենցո Ինսինյեն կվերադառնա Իտալիա
28/01/2026 - 12:07

ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» նախկին վինգեր Լորենցո Ինսինյեն կվերադառնա հայրենիք, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

34-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Իտալիայի Բ սերիան ներկայացնող «Պեսկարա»։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

Համաձայնագիրը կներառի նաև հատուկ կետ, որն այն մեկ տարով երկարաձգելու հնարավորություն կտա։

Ինսինյեն 2025թ. հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա կանադական «Տորոնտոյում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 76 խաղում գրանցել է 19 գոլ ու 16 ասիստ։

Անվանի ֆուտբոլիստը «Պեսկարայում» խաղացել է նաև 2011/12 մրցաշրջանում, որի կազմում մասնակցել է 38 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել 20 անգամ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։

Ինսինյեն առավել հայտնի է «Նապոլիում» ունեցած մրցելույթների տարիներից` 434 խաղ, 122 գոլ ու 95 ասիստ։

Վինգերը նաև 10-ական գոլ ու ասիստ է գրանցել Իտալիայի ազգային հավաքականում անցկացրած 54 խաղում։ Նա «սկուադրա աձուրիի» հետ 2021թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025