Գործարքը կայացած է. Ինտերն ավարտին է հասցրել Բրյուգեի ֆուտբոլիստի տրանսֆերը
«Բրյուգեի» վինգեր Տեյջոն Բյուկենենը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Ներաձուրիները» կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բրյուգեին» վճարելու է 7 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
24-ամյա ֆուտբոլիստը հունվարի 3-ին կմեկնի Միլան, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ Բյուկենենը «Ինտերի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 1,6 մլն եվրո։
Հավելենք, որ Տեյջոն Բյուկենենը «Բրյուգեի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հունվարից` անցկացրած 67 խաղում դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրյուգե, Ինտեր, Նիկոլո Սկիրա, Տեյջոն Բյուկենեն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո