Գործարքը կայացած է. Ժոաո Ֆելիշը տեղափոխվում է Չելսի
«Ատլետիկո Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաո Ֆելիշը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկանցի «Չելսիի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ «ազնվականները» վարձակալության դիմաց «հնդկացիներին» կվճարեն 11 մլն եվրո, սակայն դրա ավարտին չեն ունենալու պորտուգալացի ֆուտբոլիստին գնելու իրավունք։
Նշվում է նաև, որ մինչև վարձակալության ավարտը լոնդոնյան ակումբը վճարելու է Ֆելիշի ողջ աշխատավարձը, որը կազմում է մոտ 5.3 մլն ֆունտ ստերլինգ։
Հատկանշական է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նախքան «Չելսիի» շարքերը համալրելն «Ատլետիկո Մադրիդի» հետ նոր պայմանագիր կկնքի, որն ուժ մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ֆելիշն առաջիկա օրերին կմեկնի Լոնդոն և բուժզննում կանցնի «Չելսիի» համար։
Հավելենք, որ Ժոաո Ֆելիշն «Ատլետիկոյի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 131 հանդիպում` դառնալով 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժոաո Ֆելիշ, Լա-լիգա, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո