Գործարքը կայացած է. Թոմաս Տուխելը կգլխավորի Անգլիայի հավաքականը
Գերմանացի անվանի մասնագետ Թոմաս Տուխելը նշանակվելու է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Անգլիայի ֆուտբոլային միության ղեկավարությունը 51-ամյա մաչզի նշանակման հարցում համաձայնության է հասել։
Կողմերը պաշտոնապես գործարքի մասին հայտարարելու են առաջիկա օրերին, իսկ Տուխելն իր պարտականություններին կանցնի 2025 թ. հունվարի 1-ից։
Ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկությունների` Տուխելի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև աշխարհի 2026 թ. առաջնության ավարտը։
Ակնկալվում է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Կարսլին կհեռանա «երեք առյուծների» ճամբարից։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի նախորդ աշխատավայրը Մյունխենի «Բավարիայում» էր, որտեղից հեեացել է այս տարվա հունիսին։ Նա նախկինում մարզել է նաև Լոնդոնի «Չելսին», ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», «Մայնցը» և «Աուբսգբուրգը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անգլիայի հավաքական, Թոմաս ՏՈւխել, Լի Կարսլի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլորիան Պլետենբերգ