Գործարքը կայացած է. Էնցո Ֆերնանդեսը տեղափոխվում է Չելսի
«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը ծանր բանակցություններից հետո վերջապես հասել են համաձայնության։
Այժմ ակումբները շտապում են պատրաստել փաստաթղթերը, որպեսզի հասցնեն գրանցել գործարքն ու պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին։
22-ամյա ֆուտբոլիստն այժմ մեկնում է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «ազնվականների» համար։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց «Բենֆիկային» կվճարի 120 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի կիսապաշտպանը «Չելսիի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է անգլիական Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահն ԱՊԼ-ի ամենթակարժեք տրանսֆերը եղել է Ջեք Գրիլիշի գործարքը, երբ 2021 թ. ամռանը «Մանչեսթեր Սիթին» վերջինիս 117.5 մլն եվրոյի դիմաց գնեց «Աստոն Վիլլայից»։
Հավելենք, որ Էնցո Ֆերնանդեսը «Բենֆիկայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 29 խաղում դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Էնցո Ֆերնանդես, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո