Գործարքը կայացած է. Բավարիայի պաշտպանը տեղափոխվում է Սևիլիա
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Տանգի Նիանզուն կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Սևիլիան» «Բավարիային» վճարելու է 20 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Սևիլիա, որտեղ բուժզննում է անցել նոր ակումբի համար, որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Նշվում է, որ «Բավարիան» ունենալու է ֆրանսիացի պաշտպանի հետ գնման իրավունք։
Հավելենք, որ Տանգի Նիանզում մյունխենյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 28 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Նյանզու Կուասի, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո