Գործարքը կայացած է. Արդա Գյուլերը տեղափոխվում է Ռեալ Մադրիդ
«Ֆեներբախչեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
18-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
«Սերուցքայինները» գործարքի դիմաց վճարելու են 20 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
«Ռեալ Մադրիդը» վճարելու է նաև գործարքի բոլոր նախատեսված հարկերը։
Երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Ֆեներբախչեն» ունենալու է նաև 20% մասնաբաժին։
Ռոմանոն հաստատում է, որ Գյուլերը մադրիդյան ակումբի շարքերը համալրելու է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, այլ ոչ թե 2024 թ. ամռանը։
Հավելենք, որ Արդա Գյուլերը «Ֆեներբախչեի» սան է, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արդա Գյուլեր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեներբախչե