Գորեցկա․ «Ցավոտ չէր Մեսսիին այդ վիճակում տեսնելը»
Օգոստոսի 14-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի շրջանակում 8։2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։ Խաղից հետո իր տպավորություններով է կսիվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ նշելով․
«Ցավոտ չէր Լեո Մեսսիին տեսնել այդ վիճակում։ Ես հիանալի հանդիպում անցկացրի»,- նշել է գերմանացի կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ այդ պարտությունը արգենտինացի ֆուտբոլիստի կարիերայում դարձել է ամենախոշոր հաշվով կրածը։
# Բավարիա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Լեոն Գորեցկա, Չեմպիոնների-լիգա