Գորդոնի անհավատալի բենեֆիսը! «Նյուքասլը» Ադրբեջանում ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥
Գորդոնի անհավատալի բենեֆիսը! «Նյուքասլը» Ադրբեջանում ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥
18/02/2026 - 23:36

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նյուքասլը» Բաքվում 6:1 հաշվով ջախջախեց «Քարաբախին»։

Անգլիական ակումբից անհավատալի հանդիպում անցկացրեց Էնթոնի Գորդոնը, որը գրանցեց պոկեր` բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում։

24-ամյա վինգերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղ բարձրացավ։ Նա զիջում է միայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, որն աչքի է ընկել 13 անգամ։

«Կաչաղակներից» մեկական անգամ էլ մրցակցի դարպասը գրավեցին Մալիկ Թիաուն ու Ջեյքոբ Մերֆին։

Ադրբեջանական ակումբի գոլը խփեց Էլվին Ջաֆարգուլիևը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026