Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Պայքարն ավարտեցին 67 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանամում Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։
Վերջինս պարզապես փայլուն ելույթ ունեցավ և, երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ), դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ Գոռ Սահակյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Սահակյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ