Հայազգի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Լիգա 1-ը ներկայացնող ակումբի հետ
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայանցող «Նանտի» պաշտոնական կայքը, ակումբը պրոֆեսիոնալ պայամանագիր է կնքել հայազգի 19-ամյա ֆուբտոլիստ Գոռ Մանվելյանի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականը։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղալու է «Նանտ Բ»-ի կազմում, որը ներկայացնում է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը։
Հավելենք, որ Մանվելյանը ծնունդով Արցախից է, սակայն 2008 թվականից սկսած ներկայացրել է եկել միայն ֆրանսիական ակումբները։ 2008-2009 թթ․ նա հանդես է եկել «Սեն Կրուա դե Սեն Լո», 2009-2014 թթ․՝ «Սեն-Լո Մանշ», 2014-2015 թթ․՝ «Գրանվիլ» ակումբներում։
Մանվելյանը 2015 թվականից մինչ օրս հանդես է գալիս «Նանտի» համակարգում և հանդես է գալիս հարձակման գծի տարբեր դիրքերում։ Նա կարողանում է խաղալ ինչպես հարձակման կենտրոնից, այնպես էլ եզրերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մանվելյան, Լիգա-1, Նանտ, Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոն