Գոռնիկ Չոլակյանը` Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն 🎥
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը (60կգ) դարձել է ոսկե մեդալակիր։
22-ամյա ծանրորդը հանդես է եկել մինչև 23 տարեկանների պայքարում` երկամարտի 267 կգ (120+147) արդյունքով արժանանալով ոսկե մեդալի։ Նա փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Սեյրան Խուդանյանը, որը երկամարտի 250կգ (115+135) արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Խուդանյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am