Գոնսալո Իգուայինը, հնարավոր է, կարիերան շարունակի Ատլետիկ Բիլբաոյի կազմում

Գոնսալո Իգուայինը, հնարավոր է, կարիերան շարունակի Ատլետիկ Բիլբաոյի կազմում

03/03/2020 - 18:06

«Յուվենտուսի» կենտրոնական հարձակվող Գոնսալո Իգուայինը կարիերան կարող է շարունակել Իսպանական Լա լիգայում։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ատլետիկ Բիլբաոն» ցանկանում է պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվողին։ Արգետնինացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և եթե չերկարաձգի պայմանագիրը, ապա բասկյան ակումբ կտեղափոխվի անվճար՝ որպես ազատ գործակալ։

Իգուայինը համապատսխանում է Բասկոնիան ներկայացնող ակումբի պահանջներին, որի կազմում հանդես են գալիս բացառապես բասկ կամ բասկյան արմատներ ունեցող խաղացողներ։ Հաղորդվում է, որ Իգուայինի հայրիկի պապը եղել է բասկ և գաղթել է Արգենտինա։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023