Գոնսալոյի սուպեր բենեֆիսը! «Ռեալը» 2026-ն սկսեց հիասքանչ` ջախջախելով «Բետիսին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 5:1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
«Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Գոնսալո Գարսիան` գրանցելով հեթ-տրիկ։
Հատկապես գեղեցիկ ստացվեցին Գարսիայի երկրորդ ու երրորդ գոլերը։ 21-ամյա ֆուտբոլիստը երկրորդ գնդակը մրցակցի դարպասը գրավեց հեռահար հիասքանչ հարվածով։
Երրորդ գոլն իսպանացի հարձակվողը խփեց կրնկով տպավորիչ հարվածով։ Նա Լա լիգայում խփեց կարիերայի անդրանիկ գոլերը։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ռաուլ Ասենսիոն, Ֆրան Գարսիան, իսկ «Բետիսի» գոլը խփեց Կուչոն։
«Ռեալը» 45 միավորով երկրորդ տեղում է, «Բետիսը»` 28 միավորով 6-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml