Աղբյուր․ «Կայացած գործարք. Գոմեսը տեղափոխվում է Լա լիգան ներկայացնող ակումբ»

Աղբյուր․ «Կայացած գործարք. Գոմեսը տեղափոխվում է Լա լիգան ներկայացնող ակումբ»

26/01/2021 - 16:42

«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել, իսկ գործարքը գրեթե կայացած է։ «Սևիլիան» 32-ամյա խաղացողի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա դիմաց վճարելու է 5․5 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 3 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։

Գոմեսը շուտով կմեկնի Անդալուսիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը՝ կնքելով պայմանագիր։

Հիշեցնենք, որ Ալեխանդրո Պապու Գոմեսը 2014 թվականի սեպտեմբերին 4,47 մլն եվրոյի դիմաց «Ատալանտա» է տեղափոխվել ուկրաինական «Մետալիստ» ակումբից։

Մինչ այժմ Գոմեսը «Ատալանտայի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 252 անգամ՝ դառնալով 59 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Միդյուլլանի» դեմ տնային հանդիպման ընդմիջմանը լուրջ կոնֆլիկտ է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ինչից հետո խաղադաշտ դուրս է եկել ընդամենը երկու անգամ։

Վերջին անգամ Գոմեսը «Ատալանտայի» կազմում հանդիպման մասնակցել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում ակումբը մրցում էր «Յուվենտուսի» դեմ (1:1):

Այդ խաղից հետո արգենտինացի ֆուտբոլիստը նույնիսկ հեռացվել է «Ատալանտայի»՝ բոլոր մրցաշարերի հայտացուցակներից և մարզումներն անցկացնում էր անհատական ծրագրով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023