Գոլ ու երեք ասիստ! Սպերցյանի ֆանտաստիկ բենեֆիսը, «Կրասնոդարի» ջախջախիչ հաղթանակը 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 6:0 հաշվով ջախջախեց «Կռիլյա Սովետովին»։
«Ցլերից» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց թիմի ավագ Էդուարդ Սպեւցյանը, որը մեկ գոլ ու երեք ասիստ գրանցեց։
13-րդ րոպեին նա աչքի ընկավ 11-մետրանոցից, ինչպես նաև օգնեց գոլ խփեն Գաետան Պերենին, Ժոաո Բաչիին ու Նիկիտա Կրիվցովին։
Նախորդ տուրում էլ Սպերցյանը «Սոչիի» դեմ խաղում (5:1) դուբլ էր գրանցել ու ասիստ կատարել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 6 խաղում 4 գոլ է խփել ու 7 արդյունավետ փոխանցում կատարել։
«Կրասնոդարը» 15 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղ բարձրացավ, «Կռիլյա Սովետովը» 8 միավոր ունի և 9-րդն է։
Սպերցյանի գոլն ու երեք ասիստը`
0-1 Perrin pic.twitter.com/OmdKSaCaFu
— RPL Sky (@RPLNews_eng) August 24, 2025
0-2 Spertsyan pic.twitter.com/LAwPtFdf9A
— RPL Sky (@RPLNews_eng) August 24, 2025
0-4 Batxi pic.twitter.com/GWgKP4JQYS
— RPL Sky (@RPLNews_eng) August 24, 2025
0-6 Krivtsov pic.twitter.com/Mk6l8QnzTN
— RPL Sky (@RPLNews_eng) August 24, 2025