Գոլառատ ֆուտբոլ Ֆրանսիայում. Միլանը պարտվեց Ռենին 🎥

Գոլառատ ֆուտբոլ Ֆրանսիայում. Միլանը պարտվեց Ռենին 🎥

22/02/2024 - 23:39

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» «Ռոազոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» դեմ։

Հիշեցնենք, դիմակայության առաջին խաղում «ռոսոներիները» հաղթել էին 3:0 հաշվով։

Պատասխան հանդիպումն անցավ բավական գոլառատ պայքարում, որն անվարտվեց «Ռենի» հաղթանակով` 3:2 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ ֆրանսիական ակումբի կիսապաշտպան Բենջամին Բուրիգոն` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Ստեֆանո Պիոլիի թիմի գոլերը խփեցին Լուկա Յովիչն ու Ռաֆայել Լեաուն։

Չնայած պարտությանը` «Միլանն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:3 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023