Գոլառատ ֆուտբոլ Մյունխենում. «Բավարիան» հաղթեց «Սանկտ Պաուլիին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց «Սանկտ Պաուլիի» դեմ։
Գոլառատ պայքարում «ռեկորդ մայսթերը» հաղթեց 3:2 հաշվով։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լերոյ Սանեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարի Քեյնը։
Հյուրերի գոլերը խփեցին Էլիաս Սադն ու Լարս Լիցկան։
«Բավարիան» միավորների քանակը հասցրեց 65-ի և առաջին տեղում է։ Մյունխենյան գրանդը մոտակա հետապնդող Լևերկուզենի «Բայերից» առաջ է 6 միավորով։ «Սանկտ Պաուլին» 25 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից