Գոլառատ ֆուտբոլ Միլանում. Ինտերը դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 2:0 հաշվով։
Պատասխան հանդիպումն անցավ բավական գոլառատ պայքարում, որն էլ ավարտվեց 3:3 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմիի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլո Բարելան, Լաուտարո Մարտինեսն ու Խոակին Կոռան։
«Արծիվների» գոլերը խփեցին Ֆրեդերիկ Էուրսենսը, Անտոնիու Սիլվան ու Պետար Մուսան։
Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին։
Նշենք, որ տանտերերի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այսպիսով, «Ինտերն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5:3 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Միլանի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիու Սիլվա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Նիկոլո Բարելա, Չեմպիոնների-լիգա, Սիմոնե Ինձզագի