Գոլառատ ֆուտբոլ Դոհայում. Շվեյցարիան հաղթեց Սերբային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում Շվեյցարիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Սերբիայի դեմ։
Կողմերն առաջին կեսում գոլային հրավառություն կազմակերպեցին` 20-44-րդ րոպեների ընթացքում փոխանակվելով խփած երկուական գնդակով։
Նախ 20-րդ րոպեին Շկեդրան Շաքիրին առաջ մղեց Մուրատ Յակինի թիմին, այնուհետև 26-րդ ու 35-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Միտրովիչն ու Դուշան Վլահովիչը, իսկ 44-րդ րոպեին Բրիլ Էմբոլոն խփեց «կարմիր խաչակիրների» պատասխան գոլը։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 48-րդ րոպեին Շվեյցարիան ուսուցողական տպավորիչ գրոհ զարգացրեց, որը եզրափակեց Ռեմո Ֆրոյլերը` կրկին առաջ մղելով իր թիմին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, սակայն դարպասի նոր գրավումներ այլևս չարձանագրվեցին։
Այսպիսով, Շվեյցարիան հաղթեց 3:2 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Կամերուն 1:0 Բրազիլիա
G խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Բրազիլիա – 6 միավոր
- Շվեյցարիա – 6 միավոր
- Կամերուն – 4 միավոր
- Սերբիա – 1 միավոր
Հավելենք, որ Բրազիլիան ու Շվեյցարիան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Կամերունն ու Սերբիան լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Միտրովիչ, Աշխարհի առաջնություն, Բրիլ Էմբոլո, Դուշան Վլահովիչ, Մունդիալ-2022, Մուրատ Յակին, Շկեդրան Շաքիրի, Շվեյցարիայի հավաքական, Ռեմո Ֆրոյլեր, Սերբիայի հավաքական, Քաթար-2022