Գոլառատ խաղ «Քինգ Փաուերում». Նապոլին ոչ-ոքի կորզեց Լեսթերից🎥
Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Քինգ Փաուեր» մարզադաշտում, որտեղ «Լեսթերը» C խմբի շրջակում ընդունեց «Նապոլիին»։
Կարելի է ասել` հանդիպման առաջին իսկ լուրջ վտանգավոր գրոհը «Լեսթերի» ֆուտբոլիստները վերածեցին գոլի. 9-րդ րոպեին աչքի ընկավ Այոսե Պերեսը։
Բաց թողած գոլից հետո «Նապոլիի» ֆուտբոլիստներն անմիջապես տիրեցին նախաձեռնությանը և քիչ-քիչ սկսեցին ստանալ խաղային ու տարածքային առավելություն։
Միայն առաջին կեսում հյուրերը կատարել են 15 հարված, 3-ը` դիպուկ, իսկ գնդակին տիրել են 59%, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց չհաջողվեց խփել պատասխան գնդակը. նպաստավոր դիրքերից վրիպեցին Պյոտր Զելինսկին, Ջիովանի Դի Լորենցոն և Իրվինգ Լոզանոն։
Ի վերջո, կողմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելությամբ։
Հանդպման 59-րդ րոպեին Պաթսոն Դաքան կրկնապատկեց «աղվեսների» առավելությունը, սակայ գլխավոր մրցավար Տիագո Մարտինսը դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չարձանագրեց դարպասի գրավումը։
Ամեն դեպքում, 64-րդ րոպեին «Քինգ Փաուերի» լուսատախտակին վառվեց 2:0 հաշիվը, քանի որ Հարվի Բարնսը կրկնապատկեց «Լեսթերի» առավելությունը։
Բաց թողած երկրորդ գոլից ընդամենը 5 րոպե անց` 69-րդ րոպեին, Լուչիանո Սպալետիի սաները վերադարձան խաղ. նեապոլիտանցիների զարգացրած գեղեցիկ գրոհն ոչ պակաս տպավորիչ հարվածով եզրափակեց Վիկտոր Օսիմենը։
Խփած գոլը կարպես թևեր տվեց հյուրերին, ովքեր 87-րդ րոեպին էլ հավասարեցրին հաշը. կրկին աչքի ընկավ Օսիմենը` դառնալով դուբլի հեղինակ։
Խաղավարտին մոտ այլևս դարպասի գրավումներ չեղան. հանդիպումն ավարտվեց 2:2։
C խմբի շրջանակում կայացել է ևս մեկ խաղ.
«Սպարտակ Մոսկվա» 0:1 «Լեգիա»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այոսե Պերես, Եվրոպա-լիգա, Լեսթեր, Հարվի Բարնս, Նապոլի, Վիկտոր Օսիմեն