Գոլային հրավառություն «Ֆոլկսվագեն Արենայում»🎥
Նոյեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Վոլֆսբուրգը» «Ֆոլկսվագեն Արենայում» ընդունեց «Վերդերին»։
Այս թիմերի մասնակցությամբ հանդիպումներում սովորաբար խփվում է ամենաշատը 2-3 գնդակ, սակայն այս անգամ կողմերը երկրպագուներին ուրախացրին ոչ ավել, ոչ պակաս խփված 8 գնդակով։
«Վոլֆսբուրգը» հաղթեց 5։3 հաշվով։ «Գայլերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Վաութ Վեգհորսթը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Բոտե Բակուն, Ջոն Բրուքսը և Բարթոշ Բյալեկը, իսկ հանդիպման հյուրերի գոլերը խփեցին Լեոնարդո Բիտենկուրը և Կևին Մովալդը, Ջոն Բրուքսը մեկ անգամ էլ գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Վոլֆսբուրգը» «Բայերի» հետ մնում են միակ ակումբները, որոնք դեռևս առաջնության շրջանակում պարտություն չեն կրել և վաստակած 17 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
«Վերդերն» էլ ընդհատեց իր 7 խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը և 11 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Հավելենք, որ «բրեմենյան երաժիշտների» նախորդ 5 հանդիպումներն ավարտվել էին 1։1 հաշվով։
# Բարթոշ Բյալեկ, Բոտե Բակու, Բունդեսլիգա, Լեոնարդո Բիտենկուր, Կևին Մովալդ, Ջոն Բրուքս, Վաութ Վեգհորսթ, ՎԵրդեր, Վոլֆսբուրգ