Գոլային հրավառություն «Էթիհադում». Սիթին հաղթեց Լեսթերին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 19-րդ տուրը. «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի սաները գրեթե կատարյալ առաջին խաղակեսն անցկացրին և նախքան ընդմիջման գնալը 4 գնդակ ուղարկեցին «աղվեսների» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Կևին դե Բրոյնեն, Ռիյադ Մարեզը, Ռահիմ Սթերլինգն ու Իլկայ Գյունդողանը։
Բրենդան Ռոջերսի սաները երկրորդ կեսը կերպարանափոխված տեսքով մեկնարկեցին և 55-66-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ հետ բերեցին, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ջեյմս Մեդիսոնը, Կելեչի Իհեանաչոն ու Ադելոմա Լուկմանը։
Այդուհանդերձ, այս խաղում իրենց վերջին խոսքն ասեցին «քաղաքաբնակները», ովքեր նախ 69-րդ րոպեին Էմերիկ Լապորտի ջանքերով հաշիվը դարձրին 5:3, ապա 87-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի ջանքերով` 6:3։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» գերգոլառատ խաղում 6:3 հաշվով հաղթեց «Լեսթերին», վաստակեց 47 միավոր և վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Լեսթերը» մնաց 22 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադելոմա Լուկման, ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Էմերիկ Լապորտ, Իլկայ Գյունդողան, Լեսթեր, Կելեչի Իհեանաչո, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեյմս Մեդիսոն, Ռիյադ Մարեզ