Գոլային հրավառություն «Արտեմիո Ֆրանկիում». Միլանն առաջին պարտությունը կրեց Ա սերիայում🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։
Կողմերը գոլառատ ֆուտբոլ պարգևեցին, ինչի արդյունքում «Ֆիորենտինան» հաղթեց 4:3 հաշվով։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիկարդո Սապոնարան ու Ալֆրեդ Դունկանը։
«Ռոսոներիների» կազմից էլ երկու անգամ աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը, ով նույնպես իր անվամ դիմաց դուբլ գրանցեց, իսկ «Ֆորենտինայի» պաշտնան Լուկաս Վենտուին գրավեց սեփական դարպասը։
Հավելենք, որ Դուշան Վլահովիչն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփեց արդեն իր 10-րդ գոլը և «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։
Այսպիսով, «Միլանը», Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կրելով առաջին պարտությունը, մնաց 32 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Վինչենցո Իտալիանոյի թիմն էլ վաստակեց 21 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալֆրեդ Դունկան, Դուշան Վլահովիչ, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Ռիկարդո Սապոնարա, Ստեֆանո Պիոլի, Վինչենցո Իտալյանո, Ֆիորենտինա