Գյունդողանն անվճար կհեռանա Բարսելոնայից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բլաուգրանան» 33-ամյա ֆուտբոլիստին թույլ կտա անվճար լքել ակումբը, եթե նա հեռանալու վերջնական որոշում կայացնի։
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագը ցանկանում է վերադառնալ իր նախորդ ակումբ` «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գյունդողանի վերադարձի հարցում տվել է իր համաձայնությունը։
Կիսապաշտպանի գործակալն այժմ Մեծ Բրիտանիայում է և բանակցություններ է վարում «Սիթիի» ներկայացուցիչների հետ` փորձելով լուծել իրավիճակը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով ու թիմի նորեկ Դանի Օլմոյին գրանցելու համար պատրաստ է բաժանվել Գյունդողանից
Հիշեցնենք, որ Գյունդողանն ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնա» է տեղափոխվել նախորդ ամռանը։ Նա ակումբի կազմում 51 խաղում խփել է 5 գոլ, կատարել 14 ասիստ։
Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2016-2023 թթ.` 304 խաղում դառնալով 60 գոլի ու 38 գոլային փոխանցմանհեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո