Գյունդողանը` Ռոդրիի մասին. «Այսօրվանից նա այլևս թերագնահատված չէ»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը սոցցանցերում գրառում է արել և շնորհավորել իր թիմակից Ռոդրիին` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու կապակցությամբ.
«Այսօրվանից նա այլևս թերագնահատված չէ։ Շնորհավորում եմ իմ թիմակից Ռոդրիին «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ։ Ինձ համար նա ամբողջությամբ արժանի էր մրցանակին։ Հատկապես ուրախացնում է, որ այդ մրցանակն ստանում է նաև պաշտպանողական բնույթի ֆուտբոլիստ, այլ ոչ թե հարձակվող։
Ռոդրին կատարյալ կիսապաշտպան է և նրա դիրքում չկա մեկ այլ ֆուտբոլիստ, որը նրանից լավ է խաղում։ Եվրոպայում բազմաթիվ ակումբներ կան, որոնք համաշխարհային մակարդակի կիսապաշտպաններ են փնտրում, բայց մնացել է միայն նա։ Ինչպիսի՜ առաջընթաց է նա գրանցել անցնող տարիներին»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին կարիերայում առաջին անգամ է արժանացել «Ոսկե գնդակին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ballon d'Or, Իլկայ Գյունդողան, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, Ռոդրի