Թուրքիայում խաղն ընդհատվել է, որպեսզի ֆուտբոլիստները սնվեն և ջուր խմեն🎥
Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի առաջատար «Գիրեսունսպորը» 30-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Քեչիորենգյուջուի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Matchtv.ru-ն, այդ հանդիպումն ընդհատվել է 10 րոպեով, որպեսզի պաս պահող ֆուտբոլիստները սնվեն և ջուր խմեն։
Ինչպես գիտեք, այժմ մուսուլմանական աշխարհում սուրբ ռամադան ամիսն է, որի ընթացքում կրոնական խիստ օրենքներով ապրողները արևածագից սկսած մինչև մայրամուտ չեն ընդունում որևէ սնունդ և չեն խմում ջուր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գիրեսունսպոր, Թուրքիայի երկրորդ դիվիզիոն, Ռամադան, Քեչիորենգյուջու