Գիրասին երկու րոպեում դուբլ գրանցեց` «Բորուսիային» հաղթանակ պարգևելով գոլառատ խաղում 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Հայդենհայմին»։
Տանտերերից դուբլ է գրանցել Սերու Գիրասին` գոլերը խփելով երկու րոպեում` 68-ին և 70-ին։
Գվինեացի հարձակվողը նաև կարող էր հեթ-տրիկ ձևակերպել, բայց 85-րդ րոպեին վրիպել է 11-մետրանոցից։
Նիկո Կովաչի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Վալդեմար Անտոնը, իսկ հյուրերից երկու գոլ խփել է Յուլիան Նիհյուսը։
Դորտմունդյան գրանդը 45 միավորով երկրորդ տեղում է։ «Բորուսիան» այժմ միայն 6 միավորով է զիջում առաջատար «Բավարիային»։ «Հայդենհայմը» 13 միավորով վերջինն է` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml