Գիրասին գործի մեջ է! «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին»։
Նիկո Կովաչի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Սերու Գիրասին։ Գվինեացի հարձակցողը «Բավարիայի» ֆուտբոլիստներ Հարի Քեյնի ու Մայքլ Օլիսեի հետ 3-ական գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Դորտմունդյան գրանդից մեկ գոլ էլ խփել է Ֆելիքս Նմեչան։
Ռուրյան ակումբը նոր մրցաշրջանում առաջին հաղթանակն է տարել ու 4 միավորով չորրորդ տեղում է։ «Ունիոն Բեռլինը» 3 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am