Գիրասիի հերթական բենեֆիսը. Շտուտգարտը հաղթեց Դարմշտադտին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ մրցեց «Դարմշտադտի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում տանտերերն ունեին տոտալ առավելություն` 3:1 հաշվով տոնելով կամային հաղթանակ։
Սեբաստիան Հյոնեսի թիմից կրկին փայլեց Սերու Գիրասին, ով դարձավ դուբլի հեղինակ։
27-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 5 խաղում խփել է արդեն 10 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Շտուտգարտի» կազմից մեկ գոլ էլ խփեց Էնցո Միյոն, իսկ «Դարմշտադտի» միակ գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց Դան-Աքսել Զագադուի անվան դիմաց։
Այս հաղթանակից հետո «շվաբները» վաստակեցին 13 միավոր` գլխավորելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Դարմշտադտը», 1 միավորով, վերջինն է` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Դան-Աքսել Զագադու, Դարմշտադտ, Էնցո Միյո, Շտուտգարտ, Սեբաստիան Հյոնես, Սերխու Գիրասի