Գիլերմո Օչոան մոտ է եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն
Մեքսիկական «Ամերիկայի» դարպասապահ Գիլերմո Օչոան մոտ է եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սալերնիտանան» շատ մոտ է պայմանագիր 37-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելուն, որն ուժի մեջ է լինելու մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան նույնպես հաստատել է այս տեղեկությունը` Twitter-ի իր միկրոբլոգում գրելով, որ իտալական ակումբը բավական հաջող բանակցություններ է վարում վետերան դարպասապահի հետ, ով սույն թվականի դեկտեմբերի 31-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Նշենք, որ Գիլերմո Օչոան եվրոպական ակումբներից հանդես է եկել «Այաչոյի» (Ֆրանսիա, 2011-14 թթ., 116 հանդիպում, 22 «չոր» խաղ), «Մալագայի» (Իսպանիա, 2014-17 թթ., 19 հանդիպում, 5 «չոր» խաղ), «Գրանադա» (Իսպանիա, 2016-17 թթ., վարձակալություն, 39 հանդիպում, 4 «չոր» խաղ) և բելգիական «Ստանդարդի» (2017-19 թթ., 86 հանդիպում, 22 «չոր» խաղ) կազմում։
Հավելենք, որ Գիլերմո Օչոան առավել հայտնի է Մեքսիկայի հավաքականում ունեցած մրցելույթներով, որի կազմում դաշտ է դուրս եկել 135 անգամ` 57 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գիլերմո Օչոա, Մեքսիկայի հավաքական, Նիկոլո Սկիրա, Սալերնիտանա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո