Գերմանիայի գավաթ. Բորուսիա Մ’գլադբախը վստահ խաղով հաղթեց Հայդենհայմին 🎥
Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Հայդենհայմի» դեմ
Դեռ առաջին կեսում մյոնխենգլադբախյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք գնդակ ուղարկեց 32-ամյա դարպասապահ Վիտուս Այհերի պաշտպանած դարպասը։
Խերարդո Սեոնանեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջորդան Սիբաչոն, մեկ գոլ էլ խփեց Ռոբին Հակը։
Երկրորդ կեսում հյուրերը կարողացան հետ բերել միայն մեկ գնդակ. 78-րդ րոպեին աչքի ընկավ Ադրիան Բեկը։
Այսպիսով, «Բորուսիան» հաղթեց 3:1 հաշվով` նվաճելով Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հավելենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հայտացուցակից կրկին դուրս էր մնացել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով ակումբի հիմնական թիմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման է մասնակցել օգոստոսի 26-ին` 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Բայերի» դեմ կայացած խաղում (0:3)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գերմանիայի գավաթ, Գրանտ-Լեոն Ռանոս, Խերարդո Սեոնանե, Հայդենհայմ, Ջորդան Սիբաչո, Ռոբին Հակ