Գերմանիայի գավաթ. Բավարիան ձախողվեց` պարտվելով Բայերին 🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։
Մյունխենյան գրանդը 17-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. կարիերայում առաջին կարմիր քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց ակումբի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը։
Ունենալով քանակական առավելություն` «Բայերը» 69-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը. աչքի ընկավ Նաթան Թելան։
Այսպիսով, «դեղագործները» պայքարից դուրս թողեցին «Բավարիային» և դուրս եկան Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# DFB-Pokal, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Գերմանիայի գավաթ, Խաբի Ալոնսո, Մանուել Նոյեր, Նաթան Թելա, Վենսան Կոմպանի