Գերմանիայի գավաթ. Բայերը ճախրում է` ջախջախիչ հաղթանակով դուրս գալով եզրափակիչ 🎥
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» մրցեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում «դեղագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը, մեկական գոլ էլ խփեցին Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ամին Ադլին։
Լևերկուզենյան ակումբը 2023/24 մրցաշրջանում անպարտելիության շարքը հասցրեց 40 հանդիպման։ «Բայերն» այդ ընթացքում տարել է 35 հաղթանակ, 5 անգամ գրանցել ոչ-ոքի։
Այսպիսով, «Բայերը» ակումբի պատմության մեջ 5-րդ անգամ հանդես կգա Գերմանիայի գավաթի եզրափակիչում և մայիսի 25-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցելու է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Ամին Ադլի, Բայեր Լևերկուզեն, Գերմանիայի գավաթ, Ժերեմի Ֆրիմպոնգ, Խաբի Ալոնսո, Ֆլորիան Վիրց, Ֆորտունա