Գերմանիայի գավաթի պատմության ամենահեռահար հարվածով ինքնագոլն է գրանցվել🎥
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Պադերբորնի» նկատմամբ։
Այդ հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «շվաբների» համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը, փորձելով դաշտի կենտրոնից գնդակը փոխանցել դարպասապահ Ֆլորիան Մյուլլերին, դարձավ անհասկանալի ինքնագոլի հեղինակ։
Ինչպես հայտնում է Sky Sports Deutschland-ը ինքնագոլը գրանցվել է 48.1 մ հեռավորությունից։
Գերմանիայի գավաթի Twitter-ի պաշտոնական էջն էլ հայտնում է, որ հույն պաշտպանը խփել է մրցաշարի պատմության ամենահեռահար հարվածով ինքնագոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Գերմանիայի գավաթ, Կոնստանտինոս Մավրոպանոս, Շտուտգարտ, Պադերբորն