Գերմանացի նախկին ֆուտբոլիստը, ով համարվում էր մահացած, հայտնաբերվել է ողջ
Գերմանացի նախկին ֆուտբոլիստ Հիանիթ Կամբան, ով համարվում էր մահացած, պարզվում է՝ ողջ է։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Կամբայի պաշտոնական մահն արձանագրվել է 2016 թվականի հունվարի 9-ին։ Պաշտոնական արձանագրության մեջ նշվում էր, որ ֆուտբոլիստը մահացել է ավտովթարից, սակայն դա եղել է կեղծ տեղեկատվություն։ Այժմ Կամբան 33 տարեկան է և ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում՝ Ռուրի երկրամասում։
Ենթադրվու է, որ խաղացողն այդ քայլին գնացել է, որպեսզի ապահովագրական ընկերություններից մեծ գումարներ ստանա։ Գերմանական դատախազությունն արդեն սկսել է այդ գործի հետաքննությունը, մասնավորապես մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, ում մեղադրում են ամուսնում մահվան մասին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար։
Կամբան «Շալկե-04»-ի սան է, սակայն հիմնականում հանդես է եկել ցածր դիվիզիոններում հանդես եկող ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է «Հյուլսը»։
# Հիանիթ Կամբա, Շալկե-04